Լիբանանի վարչապետը սրտի վիրահատության Է ենթարկվել. LBC

17:12, 25 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում ամերիկյան հոսպիտալի բժիշկները հաջողությամբ վիրահատել են Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի սիրտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է LBC լիբանանյան հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ բժիշկները կաթետեր են ներարկել եւ ստենտ տեղադրել սրտի աշխատանքը վերականգնելու համար: «Վարչապետ Հարիրիի անձնական բժիշկը՝ Իսամ Յասինը, հայտնել Է, որ վիրահատությունը հաջող Է անցել, եւ վարչապետի գտնվում Է հիանալի վիճակում»,- նշում Է հեռուստաալիքը: Բժիշկն ասել Է, որ վիրահատությունը կանխարգելիչ միջոց Էր, եւ Հարիրին կկարողանա դուրս գրվել հիվանդանոցից եւ Փարիզում գտնվող իր տուն վերադառնալ արդեն այսօր երեկոյան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am