Արարատյան դաշտում առաջիկա օրերին բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում

09:44, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան դաշտում առաջիկա օրերին բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Հարգելի գյուղատնտեսներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։ Գիշերային ժամերին նվազագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում կտատանվի +1․․․+3 աստիճանի սահմաններում»,-նշել է Գագիկ Սուրենյանը:


© 2009 ARMENPRESS.am