Հակոբ Արշակյանն իր աշխատակիցների հետ շաբաթօրյակ է իրականացրել Սարալանջի խճուղու և Մյասնիկյան պողոտային հարող հատվածներում

15:24, 23 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները, նախարար Հակոբ Արշակյանի հետ միասին,  մարտի 23-ին ակտիվ մասնակցություն են ունեցել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակին։

Նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցները Սարալանջի խճուղու և Մյասնիկյան պողոտային հարող տարբեր հատվածներում վաղ առավոտից տարածքի մաքրման և աղբահեռացման մեծածավալ աշխատանքներ են կատարել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը, կարևորելով նման միջոցառումների անցկացումը, ընդգծել է մեր քաղաքի ու բնության նկատմամբ բարեխիղճ լինելու, այն մաքուր պահելու անհրաժեշտությունը։


© 2009 ARMENPRESS.am