ՆԱՏՕ-ն նախատեսում է Լեհաստանում կառուցել ԱՄՆ ռազմական տեխնիկայի պահեստ

15:06, 23 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն նախատեսում է երկու տարվա ընթացքում Լեհաստանում ամերիկյան ռազմական տեխնիկայի պահեստ կառուցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով  «Ինտերֆաքս»-ին, The Wall Street Journal- ին  այս մասին հաղորդել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Սա ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք աշխատում Միացյալ Նահանգների հետ», - ասել է Ստոլտենբերգը թերթին տված հարցազրույցում:

Պահեստը կկառուցվի Պովիդզ գյուղում՝ ավիացիոն բազայի հարեւանությամբ:

Նախատեսվում է շինարարության համար հատկացնել 260 մլն դոլար: Մեկնարկը կտրվի  այս տարվա ամռանը:

Պահեստում տեղ կգտնեն  ամերիկյան զրահապատ մեքենաներ, զինամթերք եւ զենքեր:


© 2009 ARMENPRESS.am