Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին

11:32, 23 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիին՝ Մոսուլում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա Մոսուլում շուրջ հարյուր մարդու կյանք խլած ողբերգական միջադեպի մասին:Այս ծանր պահին մեր  համերաշխությունն ենք հայտնում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին:

Խորապես ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և  հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:    

                                                                                               


© 2009 ARMENPRESS.am