Գյուլբուդաղյանցը` Մովսիսյանին հավաքական հրավիրելու մասին

10:32, 23 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսել է ընտրանի հրավիրվա Յուրա Մովսիսյանի մասին, ով վերջին շրջանում խաղային պրակտիկա չունի և հանդես չի գալիս որևէ ակումբում:

«Յուրա Մովսիսյանի դերը թիմում շատ կարևոր է: Մենք անընդհատ նշում ենք, որ հավաքականը մեկ ընտանիք է: Ես շատ ուրախ եմ, որ Յուրան թիմի հետ է: Բացի այդ, ես հույս ունեմ, որ Յուրան մեկ-երկու ամսից կրկին թիմ կունենա և կսկսի հրավիրվել հավաքական»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզչի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:

Եվրո-2020 ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը արտագնա խաղում կմրցի Բոսնիա-Հերցեգովինայի թիմի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 23-ին և կմեկնարկի 23:45-ին:


© 2009 ARMENPRESS.am