Վարչապետի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանն ու Սուրեն Քրմոյանն ազատվել են պաշտոնից

19:05, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ու Սուրեն Քրմոյանն ազատվել են պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:

Որոշման համաձայն՝ Արթուր Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, իսկ Սուրեն Քրմոյանը՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

Քրմոյանը փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2014-ի մայիսից, իսկ Հովհաննիսյանը՝ 2016-ի հոկտեմբերից:


© 2009 ARMENPRESS.am