ԱՀԿ-ի փորձագետը հանձնարարականներ Է տվել հեղուկի օրական նորմայի մասին

14:19, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջուրն ավելի լավ Է խմել ծարավելիս ամբողջ օրվա ընթացքում, բայց օրական նորմայի միանգամյա գործածումը կրիտիկական չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ջրի, հիգիենայի եւ առողջության հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համակարգող Բրյուս Գորդոնը Ջրային պաշարների համաշխարհային օրվա նախօրյակին, որը նշվում Է մարտի 22-ին:

«Այսպես կոչված «ջրով թունավորման» դեպքերը չափազանց հազվադեպ են: Դրա համար պետք Է խմել միանգայից 3 – 4 լիտր կամ ավելի ջուր: Ըստ որում ջուր օգտագործելու ժամանակ ձեր օրգանիզմում պետք Է աղի շատ ցածր մակարդակ լինի: Այդ տարբեկակով դա շատ վտանգավոր Է»,- ասել Է նա:

Փորձագետի կարծիքով՝ սարսափելի չԷ, եթե դուք ձեր օրվա նորման խմել եք միանգամից, բաց ավելի լավ Է խմել օրվա ընացքում քիչ-քիչ, երբ ծարավ եք զգում:


© 2009 ARMENPRESS.am