ԱԱԾ-ն Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակի հետ կապված ստուգողական միջոցառումներ է իրականացնում

12:20, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակի հետ կապված Ազգային անվտանգության ծառայությունը ստուգողական միջոցառումներ է իրականացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:  

«Գլխավոր դատախազի կողմից նշված նամակն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն նաև Հատուկ քննչական ծառայություն: Մեր կողմից իրականացվում են համապատասխան ստուգողական միջոցառումներ, որի մասին դեռ չենք կարող բարձրաձայնել: Եթե կլինեն հիմնավորված փաստեր, ապա կտեղակացնենք»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Օրեր առաջ ՀՀ պաշպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ծավալուն բաց նամակ է գրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ անդրադառնալով նաև ՀՀ երկրորդ նախագահի հեղինակած գրքում տեղ գտած իրադարձությունների նկարագրություններին:


© 2009 ARMENPRESS.am