Իրաքում շոգենավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի

21:43, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի հյուսիսում՝ Տիգրիս գետի վրա շոգենավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր 71 մարդու մահվան մասին:

Sky News Arabia-ն հայտնել է, որ նավը, որի վրա 170 մարդ է եղել, նախատեսված է եղել 75 մարդու համար:

Շոգենավը վարձակալել էին Նովրուզի տոնակատարության համար:


© 2009 ARMENPRESS.am