Չինաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով առաջացած հրդեհի մարմանը կցվել է 930 հրշեջ

21:24, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգում գտնվող քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է վեց մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պայթյունի հետևանքով 30 մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Գործարանի տարածքում բռնկվել է խոշոր հրդեհ, որի մարմանը կցված են շուրջ 930 հրշեջ:


© 2009 ARMENPRESS.am