Հայաստանի ֆուտզալի թիմը կմրցի Իտալիայի հետ

18:07, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ուժերը փորձելու նոր հնարավորություն է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կայացած երկկողմ համաձայնությամբ` երկու երկրների ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական խաղեր: Իտալացիները Հայաստանի հավաքականին կընդունեն Նովարայում հունիսի 18-ին և 19-ին: Կողմերը կմրցեն առաջին անգամ:

 


© 2009 ARMENPRESS.am