Ավագովն Ուկրաինա ժամանելու Սահակաշվիլիի պլանները «300-դոլարանոց փիառ» Է որակել

11:42, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը երկիր ժամանելու Միխեիլ Սահակաշվիի պլանները «300-դոլարանոց փիառ» Է որակել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Սահակաշվիլին նույնիսկ ինքնաթիռ չի նստի, նրան չեն թողնի: Որովհետեւ նա Ուկրաինայի տարածք մուտի արգելք ունի»,- ասել Է նա Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում, տեսագրությունը զետեղված Է ուկրաինացի լրագրողի YouTube-ալիքում:

Անցյալ շաբաթ Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Սահակաշվիլին Գորդոնի հետ կայացած զրույցի ընթացքում հայտարարել Էր, թե ապրլի 1-ին մտադիր Է մեկնել Ուկրաինա, քանզի համոզված Է, որ Պյոտր Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Սահակաշվիլին Վրաստանից հեռացել Է 2013 թվականին: Նրա դեմ մի շարք քրեական գործեր են հարուցել: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունն Օդեսայի մարզի նախկին նահանգապետի մուտքը երկիր արգելել Է մինչեւ 2021 թվականը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am