Թերեզա Մեյը պատգամավորներին մեղադրել Է Brexit-ը սաբոտաժի ենթարկելու մեջ

09:55, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Դաունինգ-սթրիթում ելույթ ունենալով մամուլի առջեւ, հայտարարել Է, որ Brexit-ի ժամկետն ավելի շատ չի երկարացնելու, քան մինչեւ հունիսի 30-ը: Նա բացառել Է երկրորդ հանրաքվեի անցկացումը եւ պատգամավորներին մեղադրել Է Brexit-ի վերաբերյալ այնքան անհրաժեշտ որոշումն ընդունել չցանկանալու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Այս հետաձգումը անձնական մեծ ափսոսանք Է առաջացնում ինձանում»,- ասել Է Մեյը, հավաստելով, որ մարտի 29-ին Մեծ Բրիտանիան դուրս չի գա ԵՄ-ից, ինչպես պլանավորված Էր այն պայմանագրով, որը համաձայնեցվել Է Բրյուսելի հետ: «Ես մեծապես հուսով եմ, որ օրենսդիրները կգտնեն պայմանագիրը պաշտպանելու միջոցը, որը ես կնքել եմ ԵՄ-ի հետ: Եվ ես օր ու գիշեր շարունակելու եմ աշխատել, որպեսզի ապահովեմ այդ պայմանագրի աջակցությունը»,- ասել Է Մեյը: «Եվ ես պատրաստ չեմ Brexitն ավելի շատ հետաձգել, քան մինչեւ հունիսի 30-ը»,- հավելել Է վարչապետը: Խորհրդարանականների համար եկել Է որոշումն ընդունելու ժամանակը, ասել Է Մեյը, նշելով, որ մինչ այժմ խորհրդարանը ընդունակ չեղավ դա անել:

«Առայժմ խորհրդարանը հնարավոր ամեն ինչ արել Է, որպեսզի խույս տա որոշումն ընդունելուց»,- հայտարարել Է Մեյը՝ վերստին ստեղծված իրադրության համար մեղքը բարդելով Համայնքների պալատի վրա: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դիմել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին՝ խնդրելով Brexit-ը 2019 թվականի մարտի 29-ից տեղափոխել հունիսի 30: Բրյուսելը պատասխանել Է, որ ԵՄ-ն կհամաձայնի միայն կարճ ժամանակով հետաձգել Brexit-ը այն դեպքում, եթե բրիտանական խորհրդարանը հաջորդ շաբաթ հավանություն տա Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու պայմանագրին: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մարտի 20-ին հայտարարել Է, որ կարճաժամկետ հետաձգումը, ինչի մասին խնդրել Է Թերեզա Մեյը, հնարավոր Է: Երկարացման ժամկետը դեռ պետք Է քննարկվի, հայտնել Է նա լրագրողներին Բրյուսելում: Տուսկի խոսքով՝ ԵՄ-ի անդամ 27 երկրները կարող են համաձայնել հետաձգմանը, բայց դա կախված կլինի Համայնքների պալատում դուրս գալու մասին պայմանագրի շուրջ նոր քվեարկության արդյունքներից, որը ձեռք Է բերվել Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ:


© 2009 ARMENPRESS.am