ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայում թողնել 400 զինծառայողի

21:57, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները ծրագրում է Սիրիայում իր ռազմական ներկայությունը կրճատել մինչև 400 զինծառայողի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, , այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա չի հստակեցրել, թե որքան ժամանակ է ԱՄՆ-ն մտադիր պահպանել իր ռազմական ներկայությունը Սիրիայում:

Թրամփը հայտնել է նաև, որ ներկայում «Իսլամական պետությունը» Սիրիայում վերահսկում է միայն մի փոքր հատված, և կարճ ժամանակում այդ շրջանները ևս կազատագրվեն:


© 2009 ARMENPRESS.am