Յունկերը կոչ Է արել Լոնդոնին՝ Brexit-ն ավարտել նախքան Եվրախորհրդարանի ընտրությունները

17:23, 20 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կոչ Է արել Մեծ Բրիտանիային՝ Եվրամիությունից դուրս գալու գործընթացն ավարտել նախքան Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ը կայանալիք ընտրությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը: «Ես կարող եմ հավաստել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի միջեւ կայացած հեռախոսազրույցը: Նախագահ Յունկերը Մեծ Բրիտանիային խորհուրդ տվեց՝ չխոսել Brexit-ի հետաձգման ստույգ ամսաթվի մասին եւ գործընթացն ավարտել մինչեւ Եվրախորհրդարանի ընտրությունները»,-ասել Է Սհինասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am