Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց աշխարհի առաջնության որակավորման փուլը

17:08, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը չհաղթահարեց աշխարհի առաջնության որակավորման փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ճապոնական Սաիտամա քաղաքում մեկնարկած աշխարհի առաջնության կանանց մենասահքի կարճ ծրագրում Գալուստյանը հավաքեց 47.75 միավոր, 40 մասնակիցների մեջ գրավեց 39-րդ տեղը և դուրս չեկավ եզրափակիչ փուլ: Ազատ ծրագրում հանդես գալու իրավունք ստացան առաջին 24 մասնակիցները:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը`Սլավիկ Հայրապետյանը, տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում հանդես կգա մարտի 21-ին, իսկ ազատ ծրագրով` մարտի 23-ին:


© 2009 ARMENPRESS.am