Արագաքայլ զբոսանքները կարող են կանխել վաղաժամ մահը. գիտնականներ

16:41, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Շանդունի պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ գիտնականներ՝ Բո Սիի ղեկավարությամբ, եկել են այն եզրակացության, որ շաբաթական մեկ կամ երկու անգամ արագաքայլ զբոսանքները նվազեցնում են սրտի տագնապից, ինսուլտից կամ քաղցկեղից մահվան վտանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է MedicalXpress-ում զետեղված մամուլի տեղեկագրում:

Ուսումնասիրողները վերլուծել են 88 հազար 140 մարդու ֆիզիկական ակտիվության մակարդակի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքվել են 1997-ից մինչեւ 2008 թվականն ընկած ժամանակաշրջանում, եւ դրանք համադրել են 2011 թվականին մահացած կամավորների թվի հետ: Ընդ որում՝ հաշվի Է առնվել ծանրաբեռնվածությունների տեսակը, ինչպես նաեւ դրանց տեւողությունը:

Արդյունքները ցույց են տվել, որ այն մարդկանց մոտ, որոնք ամեն շաբաթ 10 րոպեից մինչեւ մեկ ժամ զբոսանքներ են կատարել կամ աշխատել են այգում, վաղաժամ մահվան վտանգը նվազել Է 18 տոկոսով: Բացի այդ, շաբաթական 2,5-5 ժամ ընդհանուր տեւողությամբ չափավոր 10-րոպեանոց ֆիզիկական բեռնվածությունների շարքերը մահվան վտանգը նվազեցրել են 31 տոկոսով, իսկ շաբաթական 25 ժամյա ակտվիությունն այդ հավանականությունը կրճատել Է կրկնակի: Դրա հետ մեկտեղ, գիտնականների խոսքով, հեծանիվ քշելը, վազքը կամ սպորտով զբաղվելը թույլ են տալիս կրճատել այն ժամանակը, որն անհրաժեշտ Է համապատասխան արդյունքին հասնելու համար:


© 2009 ARMENPRESS.am