Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած հայտնաբերվել է ՀՀ անչափահաս քաղաքացի. հայտնի է մահվան պատճառը

16:00, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Յուժնոյե Մեդվեդկովո» շրջանի բնակարաններից մեկում մարտի 19-ին մահացած հայտնաբերված անչափահաս տղան (ծնված՝ 2007թ.-ին) ՀՀ քաղաքացի է եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

ՌԴ իրավապահ մարմինների կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության համաձայն ՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտանոթային անբավարարությունը։

Երեխային անգիտակից վիճակում հայտնաբերել էր մայրը։ Քաղաքացին ի ծնե ունեցել է մանկական ուղեղային կաթված։


© 2009 ARMENPRESS.am