Յուրա Մովսիսյանը խոսել է ազգային թիմին միանալու մասին  

15:35, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը անդրադարձել է հավաքական հրավիրվելուն:

«Միշտ էլ հաճելի է վերադառնալ ազգային թիմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր ֆեյսբուքյան էջում գրել է Մովսիսյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանին ընդգրկված է J խմբում, որտեղ կմրցի Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի թիմերի հետ: Առաջին հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կանցկացնեն մարտի 23-ին Սարաևոյում` հյուրընկալվելով Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին: Այնուհետև` մարտի 26-ին, Երևանում ուժերը կչափեն Ֆինլանդիայի ընտրանու հետ:


© 2009 ARMENPRESS.am