Forbes-ը նշել Է Ռուսաստանի ամենահուսալի բանկերը

13:10, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes հրատարակությունն ուսումնասիրել Է Ռուսաստանի առաջատար բանկերի վարկանիշներն ու ֆինանսական ցուցանիշները եւ ընտրել դրանցից ամենահուսալիները: Մասնավորապես, Forbes-ի տվյալներով, ամենահուսալի բանկը դարձել Է Յունիկրեդիտ բանկը, երկրորդ եւ երրորդ տեղերում են Ռայֆֆայզենբանկը եւ Ռոսբանկը՝ համապատասխանաբար:

Հրատարակությունը նշում Է, որ վարկանիշի ամենահուսալի մասնակիցներն են օտարերկրյա բանկերի «դուստրերը» եւ Ռուսաստանի խոշորագույն բանկերը: Սբերբանկը վարկանիշում զբաղեցրել Է չորրորդ հորիզոնականը, իսկ ՎՏԲ բանկը գտնվում Է հինգերորդ տեղում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am