Ստոկհոլմում հայտարարել են 2019 թվականի Ջրի մրցանակի դափնեկրի անունը

12:26, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի Ստոկհոլմյան ջրի մրցանակը շնորհվել Է դոկտոր Ջեքի Քինգին (Հարավաֆրիկյան Հանրապետություն): Ժյուրին նշել Է նրա «խաղի կանոնները փոխող ավանդը գետերի գլոբալ կառավարման բնագավառում»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին հայտնել Է Ստոկհոլմի ջրի միջազգային ինստիտուտը (SIWI):

Տիկին Ջեքի Քինգը «նոր մակարդակ Է բարձրացրել ջրային հոսքերի գիտական ըմբռնումը՝ որոշումների կայացման պատասխանատուների ձեռքը մեթոդիկաներ եւ միջոցներ տալով ծախսերի եւ օգուտների ամբողջ սանդղակից օգտվելու համար գետային համակարգերը կառավարելիս կամ զարգացնելիս»,- պարզաբանված Է ինստիտուտի մամուլի տեղեկագրում:

Լինելով Քեյփթաունի համալսարանի գիտական աշխատակից՝ դոկտոր Քինգը գլխավորել Է այդ մեթոդների մշակումը, որը ֆինանսավորվում Է Հարավաֆրիկյան Հանրապետության Ջրային հետազոտությունների հանձնաժողովի կողմից: Շվեդիայի կառավարության ամենամյա մրցանակը՝ 150 հազար դոլարի չափով, բյուրեղապակե քանդակը եւ դիպլոմը 1991 թվականից հանձնվում են ջրային պաշարների պահպանման բնագավառում ներդրված կոլեկտիվ կամ անհատական գործնական ավանդի համար: Պարգեւատրումը կկայանա այս տարվա օգոստոսի 28-ին Ստոկհոլմում Ջրի միջազգային շաբաթվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am