Հրապարակվել Է Թեհրանի օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրԷջքի տեսանյութը

11:39, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել Է մարտի 19-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում Iran Air ընկերության ինքնաթիռի վթարային վայրԷջքի տեսանյութը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում երեւում Է կրակը, որը ճարակում Է վայրԷջք կատարող հանրանավի տարբեր մասերը:

«Սինհուա» գործակալության տվյալներով՝ Կիշ կղզուց Թեհրան մեկնած ինքնաթիռի վթարային վայրԷջքի պատճառը դարձել են տեխնիկական անսարքությունները:

Հրշեջները վերացրել են բռնկումը, ուղեւորներից ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am