Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

10:46, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախկին նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը մարտի 20-ին ստանձնել Է հանրապետության նախագահի պաշտոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Խորհրդարանի պալատների` մարտի 20-ին կայացած համատեղ նիստում Տոկաեւը նախագահի երդում Է տվել երկրի ժողովրդին: «Հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին»,- ասել Է Տոկաեւը: Նա Ղազախստանի նախագահ Է դարձել ընտրված նախագահի լիազորությունների մնացած ժամանակահատվածում, որը լրանում Է 2020 թվականի ապրիլին:

Մարտի 19-ին ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը, որը երկիրը ղեկավարել Է գրեթե 30 տարի, հայտարարել Է, որ մարտի 20-ից վայր Է դնում Ղազախստանի նախագահի իր լիազորությունները:

Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի լիազորություններն ընտրված նախագահի պաշտոնաթողության դեպքում Սենատի նախագահին են անցնում Ղազախստանի ժողովրդին նրա երդում տալու պահից, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am