Փաշինյանը համոզված է՝ Արցախում կայանալիք նախագահական ընտրությունները լինելու են ազատ և մրցակցային

15:44, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Արցախում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունները լինելու են ազատ, անկախ և մրցակցային:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այդ մասին ասաց մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես համոզված եմ և, կարծում եմ, բոլորն են գիտակցում, որ Արցախում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները պետք է լինեն արդար, ազատ,  ժողովրդավարական, մրցակցային: Ես համոզված եմ, որ հենց այդպես էլ կլինի»,- ասաց վարչապետը:


© 2009 ARMENPRESS.am