ԿԽՄԿ պատվիրակները ռազմական համալսարանի ղեկավար կազմի հետ քննարկել են կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման հարցեր

15:14, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակները՝ Քրիստոֆ Դեշարի գլխավորությամբ մարտի 18-ին  այցելել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԿԽՄԿ և ՀՀ ՊՆ համագործակցության ծրագրի շրջանակներում պատվիրակները հանդիպել են ռազմական համալսարանի ղեկավար կազմին և քննարկել կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մի շարք հարցեր:

Ռազմական համալսարանի պետի պաշտոնակատար, գնդապետ Խ. Խաչատրյանը ներկայացրել է ուսումնական գործընթացի ապահովմանը և կատարելագործմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև «Պատիվ ունեմ» ծրագրով ռազմական համալսարանում ուսուցանվող կուրսանտներ:

 

 


© 2009 ARMENPRESS.am