Սիրիայում արաբա-քրդական ջոկատներն ԻՊ-ի 157 զինյալների են գերեվարել

14:59, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) արաբա-քրդական ջոկատները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 157 զինյալների են գերեվարել Սիրիայի հարավ-արեւելքի Բաղուզ գյուղում անցկացված գործողության ընթացքում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SDF-ի մամուլի կենտրոնի ղեկավար Մուստաֆա Բալին: «SDF-ի հատուկ ուժերը Բաղուզում գործողություն են իրականացրել ԻՊ-ի ահաբեկչիների դեմ: SDF-ին հաջողվել Է բռնել 157 փորձված ահաբեկիչների, որոնց մեծամասնությունն օտարերկրյա պետությունների քաղաքացիներ են»,- գրել Է Բալին Twitter-ի իր Էջում: Ըստ վերջին տեղեկությունների՝ SDF-ի ուժերին հաջողվել Է հսկողության տակ վերցնել իսլամիստների Բաղուզ հենակետը: «Սիրիական դեմոկրատական ուժերի» արաբա-քրդական ջոկատները մարտի 10-ին հայտարարել Էին Սիրիայի հարավ-արեւելքի Բաղուզ գյուղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության վերսկսման մասին: Նրանք արդեն մի քանի ամիս Է՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ավիացիոն աջակցությամբ մարտական գործողություններ են իրականացնում ԻՊ-ի մնացորդների դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am