Հայաստանը լավ հնարավորություն ունի Հունաստանի հետ դուրս գալու երրորդ երկրներ

14:20, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի առևտրաարդյունաբերական պալատը պատրաստ է որպես գործարար կազմակերպություն օգնելու հայ և հույն գործարարներին՝ բիզնեսը լավ կազմակերպելու գործում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին տեղի ունեցած հայ-հունական գործարար համաժողովի ժամանակ այս մասին ասաց Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը:

«Հայաստանը և Հունաստանը տնտեսական ոլորտում ունեն մեծ ներուժ, սակայն այն շատ քիչ ենք օգտագործում: Հայաստանը այսօր ունի շատ մեծ հնարավորություն հույների հետ դուրս գալու երրորդ երկրներ: Եթե ավելացնենք այն, որ մենք ունենք հնարավորություններ GSP և GSP+ ռեժիմով դուրս գալ մյուս երկրներ, դա արդեն, կարծում եմ, հունական  գործընկերների համար մեծ խթան կարող է հանդիսանալ ներդրումներ կատարելու Հայաստանում և Հայաստանից ապրաքները արտահանելու երրորդ երկրներ որպես հայկական ծագումով ապրանքներ»,- ասաց Ալեքսանյանը:

Պալատի նախագահի կարծիքով, ներուժը գոյությունը ունի, սակայն և՛ ընկերական, և՛ բարեկամական, և՛ քաղաքական առումներով շատ լավ հարաբերություններ ունենալով Հունաստանի հետ, ինչ-ինչ պատճառներով, սակայն, տնտեսական հարաբերություններում առկա են բացեր:

 


© 2009 ARMENPRESS.am