ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարը կասկածում Է Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու ԱՄՆ-ի հնարավորությանը

13:38, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Բարկինդոն հայտարարել Է, թե կասկածում Է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու ԱՄՆ-ի հնարավորությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է մարտի 19-ին Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մենք լսում ենք, որ նպատակն արտահանումը մինչեւ զրո նվազեցնելն Է, բայց նրանք, ովքեր աշխատում են այդ ինդուստրիայում, շատ լավ գիտեն, որ իրականում դա հնարավոր չԷ»,-ասել Է Բարկինդոն: «Ժամանակավոր թույլտվությունները (իրանական նավթի գնման) երկարացնելը կամ չերկարացնելը շարունակում Է աճող անորոշություններից մեկը մնալ շուկայում առաջարկի եւ պահանջարկի հաշվեկշռի հարցում Իրանի կարեւորության եւ քաշի պատճառով»,-հավելել Է ՕՊԷՔ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am