Ավելի քան 2 մլրդ մարդ զրկված Է ջրից եւ հիգիենայից օգտվելու հնարավորությունից. ՄԱԿ

13:00, 19 Մարտ, 2019


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 2 մլրդ մարդ զրկված Է ջրից հիգիենայից օգտվելու հնարավորությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ջրային ռեսուրսների համաշխարհային զարգացման վերաբերյալ զեկույցում, որը Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվա նախաշեմին մարտի 19-ին Ժնեւում ներկայացրել են ՅՈւՆԵՍԿՕ-ն եւ Ջրի ու սանիտարիայի գծով ՄԱԿ-ի գործունեության համակարգումը (UN Water):
Ինչպես նշվում Է փաստաթղթում, աշխարհում տասը մարդուց երեքը զրկված են անվտանգ խմելաջրից օգտվելու հնարավորությունից: Տասը մարդուց վեցը հնարավորություն չունեն օգտվել սանիտարական ծառայություններից, որոնց կառավարումը կապահովեր նրանց անվտանգությունը, իսկ յուրաքանչյուր իններորդը կիրառում Է բաց դեֆեկացիան (արտաթորում, կեղտահանում):
Նրանց գրեթե կեսը, ովքեր ջուրը խմում են չպաշտպանված աղբյուրներից, ապրում են Աֆրիկայի՝ Սահարայից դեպի հարավ ընկած շրջանում: Այս տարածաշրջաններում բնակչության ընդամենը 24 տոկոսն ունի անվտանգ խմելաջրից օգտվելու հնարավորություն, եւ միայն 28 տոկոսն ունի սանիտարիայի բազային միջոցներ, որոնք չեն օգտագործվում մյուս տնային տնտեսությունների հետ համատեղ: Ջրային ռեսուրսներից օգտվելու հնարավորության զգալի տարբերություներ գոյություն ունեն նաեւ երկրների ներսում, հատկապես բնակչության հարուստ եւ աղքատ խավերի միջեւ:
Փորձագետները նշում են, որ աշխարհում նաեւ աճում Է այն հակամարտությունների թիվը, որոնք կապված են ջրային ռեսուրսների հետ: 2000-ից մինչեւ 2009 թվականն ընկած ժամանակաշրջանում դրանք 94-ն Էին: 2010-ից մինչեւ 2018 թվականն ընկած շրջանում այդ ցուցանիշը հասել Է 263-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am