Ճապոնիայի նոր կայսեր պատվին հանդիսություններին կհրավիրեն 195 պետությունների ղեկավարների

12:26, 19 Մարտ, 2019


ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը մտադիր Է նոր կայսեր գահ բարձրանալու առթիվ հոկտեմբերի 22-ին կայանալիք տոնակատարություններին հրավիրել 195 երկրների ղեկավարների, երկրներ, որոնց հետ Ճապոնիան դիվանագիտական հարաբերություններ ունի: Այդ մասին, հաղորդել Է NHK հեռուստաալիքը, հայտնել են միապետի փոխարինման հետ կապված միջոցառումների կազմկոմիտեի՝ մարտի 19-ին կայացած խորհրդակցությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ներկայիս 85-ամյա կայսր Ակիհիտոն մտադրիր Է իր խնդրանքով ապրիլի 30-ին գահից հեռանալ զառամյալ տարիքի պատճառով: Հաջորդ օրը գահը կզբաղեցնի նրա ավագ որդին՝ 59-ամյա գահաժառանգ արքայազն Նարուհիտոն: Դա կուղեկցվի ոչ մեծ քաղաքացիական արարողությամբ՝ իշխանության երեք ճյուղերի ներկայացուցիչների՝ վարչապետի եւ կառավարության անդամների, խորհրդարանի երկու պալատների նախագահների եւ Գերագույն դատարանի ղեկավարության ներկայությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am