Երևանի ավագանին մարտի 22-ին արտահերթ նիստ կգումարի  

11:19, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` մարտի 22-ին ժամը 11.00-ին Երևանի քաղաքապետարանում կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց: Առաջինը վերաբերում է Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելուն, երկրորդ հարցով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կկատարվեն:

Երևանի ավագանու հերթական նիստը կկայանա մարտի 19-ին: Նիստի օրակարգում 12 հարց է  ընդգրկված:


© 2009 ARMENPRESS.am