Հայ շախմատիստները հաջող մեկնարկեցին Եվրոպայի անհատական առաջնությունում  

10:03, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում կայացան անդրանիկ տուրի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մեվսեսյանը, Արման Փաշիկյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Եվրոպայի անհատական առաջնությունն ուժեղ կազմ է հավաքել: Հայաստանը կարևորագույն այս ստուգատեսում ներկայացված է 8 շախմատիստներով: Մրցաշարում խաղում են գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը:

 Առաջնությանը մասնակցում են 357 բարձրակարգ շախմատիստներ, որոնցից 142-ը կրում են գրոսմայստերի տիտղոս:


© 2009 ARMENPRESS.am