«Ուրարտուն» դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ  

10:01, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի գավաթի անդրանիկ խաղարկության եզրափակիչի մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գավաթի խաղարկության 1/2 եզրափակիչի պատասխան խաղում «Ուրարտու-Վիվարոն» սեփական հարկի տակ 126։97 հաշվով վստահ առավելության հասավ «Արագած» ակումբի նկատմամբ և դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Բրանդոն Հոլինսը («Արագած»), ով խաղադաշտում անցկացրեց 20 րոպե, վաստակեց 29 միավոր և 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց հետ ուժերը կչափեն «Արցախ» և «Ուրարտու-Վիվարո» ակումբները:


© 2009 ARMENPRESS.am