Տիգրան Ավինյանը կարճատև արձակուրդ է գնում

20:49, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին կտրամադրվի 2018-2019թթ աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է e-gov.am-ը:

Ավինյանն արձակուրդում կլինի 2019 թվականի ապրիլի 1-10-ը ներառյալ: 

 


© 2009 ARMENPRESS.am