ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության հարցեր

18:28, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:


© 2009 ARMENPRESS.am