Ավշարի միջնակարգ դպրոցում շարունակում են պահանջել դպրոցի տնօրենի հրաժարականը

18:02, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավշարի միջնակարգ դպրոցում արդեն հինգերորդ օրն է գործադուլ է, աշակերտները դասի չեն հաճախում։ Ուսուցչական կոլեկտիվը չի ցանկանում աշխատել նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հետ, քանի որ վերջինիս հորդորով  հրաժարական է տվել դպրոցի երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող ուսմասվարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դպրոցի մանկավարժները պնդում են, որ նոր ուսմասվարը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հարազատն է:

Նշենք, որ Ավշարի դպրոցի տնօրենն այսօր  ոստիկանների ուղեկցությամբ է մտել դպրոց:

Ավշարի միջնակարգ դպրոցում մարտի 12-ից աշակերտները դասադուլ էին սկսել, ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։


© 2009 ARMENPRESS.am