ԿԲ-ն ներկայացրել է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման ժամանակագրությունը
17:52, 18 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ներկայացրել է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման ժամանակագրությունը
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ստորև ներկայացված միջազգային փաստաթղթերը նախատեսում են առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման վերաբերյալ դրույթներ.
Հոդված 54, մաս 1, կետ (c)
ՀՀ կողմից վավերացվել 08.03.2007թ.առանց վերապահումների,
Հասանելի է հետևյալ հղմամբ՝
https://www.unodc.org/unodc/en/treaties/CAC/
Հոդված 23, մաս 5
ՀՀ կողմից վավերացվել է 02.06.2008թ առանց վերապահումների,
Հասանելի է հետևյալ հղմամբ https://www.coe.int/en/web/conventions/full-list/-/conventions/treaty/198)
Հանձնարարական 4, 38
Հանձնարարականների ստանձնումը բխում է ՀՀ-ի՝ Եվրախորհրդի անդամակցությունից
Հասանելի է հետևյալ հղմամբ՝ http://www.fatf-gafi.org/media/fatf/documents/recommendations/pdfs/FATF%20Recommendations%202012.pdf
Էջեր 124, 131
Հասանելի է հետևյալ հղմամբ՝
Էջ 26-27, կետեր 77, 81
Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://rm.coe.int/conference-of-the-parties-council-of-europe-convention-on-laundering-s/168072b57d
Էջ 42, Անմիջական արդյունք 8, կետ 3,
Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://rm.coe.int/anti-money-laundering-and-counter-terrorist-financing-measures-armenia/16807152b4
Միջգերատեսչական հանձնաժողովի կայացրած որոշումները.
8.1. Ընդունել ի գիտություն Վարշավայի կոնվենցիայի` բռնագրավման մասին դրույթների իմպլեմենտացման աշխատանքները իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը:
8.2. Հաշվի առնելով, որ Վարշավայի կոնվենցիայի` ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի վրա գույքի օրինականության ապացուցման պարտականությունը դնելու մասին, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավումը առանց մեղադրական դատավճռի իրականացնելու վերաբերյալ դրույթները երկարատև և մանրակրկիտ քննարկումների կարիք ունեն` հանձնարարել աշխատանքային խմբին` շարունակել աշխատանքները վերոհիշյալ երկու դրույթների ընդունման նպատակահարմարության վերաբերյալ:
2.1. Ընդունել ի գիտություն «Վարշավայի կոնվենցիայի ինքնագնահատման արդյունքների վերաբերյալ» տեղեկանքը:
2.2. Արձանագրել, որ Վարշավայի կոնվենցիայի ինքնագնահատման արդյունքներով կոնվենցիայի որոշ դրույթներին ՀՀ օրենսդրության անհամապատասխանության և մասնակի համապատասխանության հարցերը կքննարկվեն և համապատասխան առաջարկներ կներկայացվեն 2014թ. Կողմերի համաժողովի կողմից Վարշավայի կոնվենցիայի դրույթներին ՀՀ համապատասխանության գնահատումից հետո:
Ծանոթագրություն: Հաշվի առնելով, որ 2015թ. իրականացվելու էր ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատումը՝ ուստի սույն կոնվենցիային ՀՀ համապատասխանության գնահատումը հետաձգվել և իրականացվել է 2016թ., որպեսզի գնահատելիս հաշվի առնվեն 2015թ. ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքները:
2.1. Հաստատել «ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վեր հանված խնդիրների լուծման միջոցառումների ծրագիրը»:
Ծանոթագրություն: Միջոցառումների ծրագրի 37-րդ կետով նախատեսվում է իրականացնել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի միջազգային փորձի ուսումնասիրություն և արդյունքները ներկայացնել Միջգերատեսչական հանձնաժողովին:
ՀՀ գերատեսչությունների հետ նամակագրություն
13.02.2017թ. թիվ 23-06/000276-17 ՖԴԿ գրություն՝ հասցեագրված ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանին, պատճենը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանին,ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ Սերժիկ Ավետիսյանին
«Միջոցառումների ծրագրի 37-րդ կետի համաձայն՝ անհրաժեշտ է դիտարկել ՀՀ-ում առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը: Նշված միջոցառման իրականացման նպատակով ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից իրականացվել է վերը նշված ինստիտուտը ներդրած երկրների փորձի ուսումնասիրությունը (կից ներկայացվում է):
Առաջարկում ենք առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման ինստիտուտի՝ ՀՀ-ում ներդրման հնարավորությունների, ներառյալ՝ հնարավոր սահմանադրական կամ այլ օրենսդրական խոչընդոտների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիրքորոշումները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ որպես սույն միջոցառման առաջին կատարողի, իսկ պատճենը՝ ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնին»
2.2 Առաջարկել «Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վեր հանված խնդիրների լուծման միջոցառումների ծրագրի» 37-րդ և 38-րդ կետերի կատարման համար պատասխանատու գերատեսչություններին (ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ վճռաբեկ դատարան, ՀՀ ֆինանսների նախարարություն) ներկայացնել իրենց դիրքորոշումը ՀՀ արդարադատության նախարարություն 1-ամսյա ժամկետում: ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնին առաջարկել 2-շաբաթյա ժամկետում վերը նշված կետերով նախատեսված միջոցառումների վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը ուղարկել շահագրգիռ իրավապահ մարմիններին (ՀՀ ԿԱ ոստիկանություն, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե)՝ ՀՀ արդարադատության նախարարությանը կարծիք տրամադրելու նպատակով: Արձանագրել, որ առաջարկությունները ստանալուց հետո ՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսում է կազմակերպել լրացուցիչ քննարկումներ, որից հետո ինստիտուտների ներդրման հնարավորության վերաբերյալ վերջնական դիրքորոշումը կներկայացվի Միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը:
19.06.2017թ. թիվ 23-06/001342-17 ՖԴԿ գրություն հասցեագրված՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանին,ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սուրեն Բաղդասարյանին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանին, ՀՀ ԿԱ ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին, Պատճենը՝ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանին
«Ինչպես գիտեք, սույն թվականի հունիսի 1-ին «Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի» միջգերատեսչական հանձնաժողովի (Միջգերատեսչական հանձնաժողով) նիստում քննարկվել է վերջինիս կողմից հաստատված միջոցառումների ծրագրերի կատարման ընթացքը: Քննարկման արդյունքում որոշվել է «Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վեր հանված խնդիրների լուծման միջոցառումների ծրագրի» 37-րդ (առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում) և 38-րդ (կալանադրված, առգրավված և բռնագրավված գույքի կառավարում) կետերով նախատեսված միջոցառումների միջազգային փորձի ուսումնասիրության առնչությամբ ստանալ շահագրգիռ իրավապահ մարմինների դիրքորոշումը:
Կից Ձեզ ենք ներկայացնում վերը նշված ինստիտուտների միջազգային փորձի ուսումնասիրությունը և խնդրում ենք 1-ամսյա ժամկետում Ձեր առաջարկությունները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ որպես նշված միջոցառումների առաջին կատարողի»
1.2.1 Հավանություն տալ «Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցում» և «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձում» հայեցակարգերին
1.2.2 Առաջարկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը «Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման վերաբերյալ», «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձում» հայեցակարգերի մասին առաջարկություններ ունենալու պարագայում դրանք եռօրյա ժամկետում ներկայացնել աշխատանքային խմբին՝ անհրաժեշտության դեպքում հայեցակարգերը լրամշակելու և կրկին շրջանառելու նպատակով:
1.2.3 Հայեցակարգերը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ ՀՀ վարչապետի հանձնարարականով համապատասխան իրավական ակտերի նախագծեր մշակող աշխատանքային խմբի ձևավորման համար: ՀՀ վարչապետի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խմբում ընդգրկել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:
ՀՀ վարչապետի 17.01.2019թ. N 45-Ա որոշմամբ հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի հետևյալ նոր կազմը.
ՀՀ վարչապետի 01.03.2019թ. N 195-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ «Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման վերաբերյալ»և «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգերով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու և ՀՀ վարչապետի աշխատակազմ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման փաթեթ ներկայացնելու նպատակով: Աշխատանքային խմբի կազմը հետևյալն է.
© 2009 ARMENPRESS.am