Ֆիլիպիններում սատկած կետի ստամոքսում 40 կիլոգրամ պլաստիկե տոպրակներ են գտել

14:40, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպիններում ալիքներն ափ են նետել սատկած կտցամռութ կետի, որի ստամոքսում 40 կիլոգրամ պլաստիկե տոպրակներ են գտել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 18-ին հայտնել Է The Guardian թերթը:

Ինչպես պատմել են Դավաո քաղաքի (Մինդանաո կղզի, Ֆիլիպիններ) կենսաբանները, որոնք հերձում են կատարել, կենդանին սատկել Է հենց իր կերած աղբից: Նրանց խոսքով՝ նախկինում իրենք առիթ չեն ունեցել այդ քանակությամբ պլաստիկ գտնել կետի ստամոքսում:

Հրատարակության տվյալներով՝ Հարավարեւելյան Ասիայում լայնորեն են կիրառվում պլաստիկե միանգամյա իրերը: Ocean Conservancy ոչ առեւտրային բնապահպանական կազմակերպության 2017 թվականի զեկույցի համաձայն՝ Չինաստանը, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Թաիլանդը եւ Վիետնամն ավելի շատ պլաստիկ են դեն նետում, քան մնացած բոլոր երկրները միասին վերցված, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


© 2009 ARMENPRESS.am