«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին, «Բանանց»-ը՝ «Արարատ»-ին

17:41, 17 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագոյն խմբի 23-րդ տուրը եզրափակվեց երկու խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Արարատ-Արմենիա»-ին և պարտվեց նվազագույն հաշվով: «Արարատ-Արմենիա»-ի կազմում միակ, հաղթական գոլի հեղինակ դարձավ Անտոն Կոբյալկովը:

Օրվա մյուս խաղում «Բանանց»-ը ուժերը չափեց «Արարատ»-ի հետ: Եվգենի Կոբզարի,  Կարեն Մելքոնյանի և Ալեքսանդր Գլիշիչի գոլերի շնորհիվ «Բանանց»-ը հաղթեց  3:1 հաշվով: «Արարատ»-ից միակ գնդակը խփեց Արտյոմ Սիմոնյանը:

 


© 2009 ARMENPRESS.am