Մեղրու ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով բեռնատարների համար փակ է

11:24, 17 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեղրու տարծաշրջանի ավտոճանապարհներին, մարտի 17-ի ժամը 10:00-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:


© 2009 ARMENPRESS.am