Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 64-ի

17:42, 16 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում ընթացող «դեղին բաճկոնների» ցույցերի շրջանակում քաղաքի իրավապահ մարմինների կողմից ձերբակալած ցուցարարների թիվը հասել է 64-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,

Ավելի վաղ հաղորդվում էր 31 ձերբակալվածի մասին:

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ մարտի 16-ի ցույցերին մասնակցում է ավելի քան 7000 մարդ: Ընդ որում՝ ի տարբերություն նախորդ շաբաթ օրերի ցույցերի՝ մարտի 16-ի ցույցն իրականացվում է բավական ագրեսիվ կերպով: Փարիզի որոշ հատվածներում ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել:

Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում «դեղին բաճկոնների» ակցիան անցկացվում է արդեն 18-րդ շաբաթ օրն անընդմեջ: Դրանք սկսվել են 2018 թվականի նոյեմբերից՝ ինչ հայտարարվեց վառելիքի հարկի և բենզինի գների ավելացման մասին:


© 2009 ARMENPRESS.am