Մահացել է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Մերվինը

14:27, 16 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գրող, բանաստեղծ և թարգմանիչ Ուիլյամ Ստենլի Մերվինը 92 տարեկանում մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մահը վրա է հասել քնած ժամանակ՝ Մաուի կղզում գտնվող տանը, որտեղ բնակություն է հաստատել արդեն 40 տարի:

Մերվինը ծնվել է 1927 թվականին Նյու Յորքում: Նա հայտնի դարձավ Վիետնամի պատերազմի դեմ հակառազմական բանաստեղծություններով: Մի շարք պիեսների և էսսեների հեղինակ է: Տիրապետում էր իսպաներենին, ֆրանսերենին, իտալերենին:

Երկու անգամ՝ 1971 և 2009 թվականներին արժանացել է Պուլիցերյան մրցանակի:


© 2009 ARMENPRESS.am