Հռոմի պապը համերաշխություն Է հայտնել մուսուլմաններին Նոր Զելանդիայի ահաբեկչությունից հետո

17:25, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 15-ին համերաշխություն Է հայտնել Նոր Զելանդիայի բնակիչներին, մասնավորապես, երկրի մուսուլմանական համայնքին, Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապը խորապես վշտացած Է՝ տեղեկանալով Քրայսթչերչի երկու մզկիթներում բռնության ակտերի հետեւանքով վիրավորվածների ու զոհվածների մասին, եւ նա իր սրտագին համերաշխությունն Է հայտնել նորզելանդացիներին եւ, հատկապես, երկրի մուսուլմանական համայնքին այդ հարձակումների կապակցությամբ»,-ասված Է Վատիկանի դիվանագետ Պիետրո Պարոլինի հեռագրում, որի տեքստը հրապարակված Է նրա Twitter-ում:

Մարտի 15-ին զինված մարդիկ ներխուժել են նորզելանդական Քրայսթչերչի Ալ-Նուր եւ Լինվուդ մզկիթներ, որտեղ այդ պահին հարյուրավոր մարդիկ Էին գտնվում, եւ կրակ բացել: Վերջին տվյալների համաձայն, ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 49 մարդ, տասնյակ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ: Մարդկանց վրա գրոհելու մեղադրանքով ձերբակալվել Է երեք մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am