Կորեայի Հանրապետությունում կանգնեցվել Է «Հանբիտ» ատոմակայանի ռեակտորը

12:36, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի «Հանբիտ» ատոմակայանի միջուկային ռեկատորը մարտի 15-ին կանգնեցվել Է տեխնիկական անսարքությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Korea Hydro & Nuclear Power (KHNP) պետական գործարկու-ընկերությունը:
«1 միլիոն կիլովատ-ժամ հզորությամբ թիվ 5 ռեակտորն այսօր 13:25-ին (Երեւանի ժամանակով (08:25-ին) կանգնեցվել Է տրանսֆորմատորի աշխատանքում տեղ գտած խնդիրների պատճառով»,- նշված Է հաղորդագրության մեջ: Անսարքությունները չեն հանգեցրել ճառագայթման արտահոսի եւ սպառնալիք չեն ներկայացնում մարդկանց անվտանգության համար:
«Հանբիտ 5» ռեակտորը գտնվում Է Սեուլից 350 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ արեւմտյան ծովափին:
Ներկայումս ընթանում են ծագած անսարքությունները վերացնելու եւ դրանց պատճառները պարզելու աշխատանքներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am