ԱՄՆ-ի Սենատը չեղյալ հայտարարեց սահմանին արտակարգ դրության ռեժիմի մասին Թրամփի հրամանագիրը

10:06, 15 Մարտ, 2019


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատը մարտի 14-ին ընդունել Է բանաձեւ, որը չեղյալ Է հայտարարում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քվեարկության արդյունքներով՝ փաստաթուղթը պաշտպանել Է 100 սենատորների մեծամասնությունը՝ 59-ը՝ կողմ, 41-ը՝ դեմ: Փաստաթղթի ընդունումը հնարավոր Է դարձել այն բանից հետո, երբ այն պաշտպանել են մի քանի հանրապետականներ, որոնք Սենատում ունեն 52 ձայն:
Ավելի վաղ բանաձեւն ընդունել Էր Ներկայացուցիչների պալատը: Այժմ փաստաթուղթը կներկայացվի Թրամփի քննարկմանը, որը խոստացել Է վետո դնել դրա վրա: Վետոյի հաղթահարման համար կպահանջվի ձայների երկու երրորդը յուրաքաչյուր պալատում, ինչը քիչ հավանական Է՝ հաշվի առնելով Կոնգրեսում ուժերի առկա դասավորությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am