«Արսենալ»-ը հաղթեց «Ռեն»-ին և Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում է

01:56, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղով հյուրընկալեց «Ռեն»-ին և խոշոր հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ (3:0):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործները» հանդիպման մեկնարկից ընդամենը 5 րոպե անց առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: Հանդիպման 15-րդ րոպեին «Արսենալ»-ից Մայթլենդ-Նայլսի գնդակը կրկնապատկեց հաշվի տարբերությունը:

Առաջին կեսում գնդակին տիրելու առավելությունն ըստ վիճակագրության «Արսենալ»-ի կողմն էր: Երկրորդ կեսում կրկին առավելություն ուներ «Արսենալ»-ը, բայց թիմը առավելությունը գոլի վերածեց միայն 72-րդ րոպեին, երբ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը դուբլ ձևակերպեց:

Երկու խաղի ընդհանուր 4:3 հաշվով Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ դուրս եկավ «Արսենալ»-ը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին:

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 15-ին:


© 2009 ARMENPRESS.am