Բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի զույգերը հայտնի են

23:06, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում հայտնի են մրցող զույգերի անունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին անգամ անցկացող գավաթի խաղարկության կիսաեզրափակչում մարտի 16-ին առաջին կմրցեն «Արցախ»-«Էրեբունի» զույգը: Այս հանդիպումը կկայանա Օլիմպավանում և կմեկնարկի 13:00-ին: Ավելի ուշ՝ 19:15-ին նախկին «Միկա» մարզահամալիրում կմրցի «Արագած»-«Ուրարտու» զույգը:

 


© 2009 ARMENPRESS.am