Մարմնամարզության հավաքականի մարզիչը գոհ է ներքին առաջնությունում երիտասարդ մարզիկների արդյունքներից  

16:05, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Սոս Սարգսյանի կարծիքով, ներքին առաջնությանը մասնակցած երիտասարդ մարզիկներն արդարացրեցին սպասելիքները:

«Հայաստանի այս տարվա առաջնությունում երիտասարդներն արդարացրեցին մեր սպասելիքները: Նրանցից մի քանիսին մեծահասակների հետ ուսումնամարզական հավաքի կտանենք Վրաստան: Ընդհանուր առմամբ գոհ ենք նաև մարզիկների գրանցած արդյունքներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սոս Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով` այս տարվա առաջնությանը նոր անուններ չբացահայտվեցին:

Մարտի 18-ին հավաքական թիմը կմեկնի Կատար, որտեղ մարտի 20-23-ը կմասնակցի աշխարհի գավաթի հերթական փուլին: Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Հարություն Մերդինյանը և Վահագն Դավթյանը:


© 2009 ARMENPRESS.am