WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի

14:59, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WhatsApp մեսենջերի մշակողները թեստավորում են նոր գործառույթ, որը թույլ կտա որոշել պատկերների իսկությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Engadget պորտալը: Օգտատերերից մեկը 2.198.73 նորացման մեջ նկատել Է «նկարով որոնման» հնարավորություն:

Նոր գործառույթի շնորհիվ կարելի կլինի պատկերը ներբեռնել Google-ում եւ ստուգել, թե այն մոնտաժված Է արդյոք, ինչպես նաեւ գտնել նման նկարներ: Գործառույթն առայժմ մատչելի չԷ: Ընկերությունից մեկնաբանություններ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am